AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31-05.08..2024թ.)


Պայմանական նշաններ

ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ


Երևան քաղաքում՝

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ի ցերեկը, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      41.0°C (2011թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         14.1°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.6°C