AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07.05-12.05.2024թ.)


Պայմանական նշաններ

Ուշադրություն
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտ։


Երևան քաղաքում՝

Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի և 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 8-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.3°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          4.2°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    15.2°C