AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 27-ապրիլի 2-ը (2023թ․)

03/04/2023

Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (02.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ 
Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.654մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 2-ը ներառյալ՝ 7.965մլն. մ³: