27/03/2023
Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների բողբոջների բացման և ծաղկման համար։
Հովտային շրջաններում շարունակվել է ծիրանենու ծաղկումը, երևացել են դեղձենու առաջին ծաղիկները, որոշ պտղատուների մոտ՝ առաջին տերևները։
Դաշտերում և այգիներում կատարվել են փխրեցման աշխատանքներ, միայն առանձին օրեր դիտված տեղումները դժվարեցրել են այն իրականացնել։
Առանձին լեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է, հովտային շրջաններում այն գտնվել է թփակալման փուլում։