AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՄԱՐՏԻ 13-19

20/03/2023

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել ծիրանենու բողբոջների բացման համար։
Հովտային շրջաններում կանխատեսված ժամանակահատվածում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, դեղձենու բողբոջներն ուռչել են, շարունակվել են վաղահաս կարտոֆիլի տնկման աշխատանքները։
Նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները, շաբաթվա վերջին դիտված տեղումները դժվարեցրել են այն իրականացնել։