AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՄԱՐՏԻ 6-12

14/03/2023

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել վեգետացիայի վերսկսման և գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար։
Հովտային շրջաններում շարունակվել է ծիրանենու բողբոջների ուռչումը, աշնանացան ցորենը գտնվել է թփակալման փուլում, դաշտերում և այգիներում կատարվել է էտի աշխատանքներ։
Որոշ նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և խոտաբույսերի վեգետացիան։
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին արժեքներից 20-25օր։
Հանրապետության շրջանների զգալի մասում ձյան ծածկը բացակայում է։
Մարտի 13-ի դրությամբ ձյան ծածկը պահպանվում է․
Արագած բ/լ-ում՝ կազմելով 126սմ,
Ամբերդում՝ 34սմ,
Հանքավանում և Ջերմուկում՝ 5սմ,
Սեմյոնովկայում և Ապարանում՝ 3-4սմ։