AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. դեկտեմբերի 8-14 (2022թ.)

16/12/2022

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 8-ին և 14-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 14-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում դեկտեմբերի 14-ին։