AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 7-13-ը. (2022թ․)

16/11/2022

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.36մ (13.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 7սմ-ով։
2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.600մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 13-ը ներառյալ՝ 158.706մլն. մ³: