AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 24-30-ը. (2022թ․)

31/10/2022

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.38մ (30.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով։
2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.522 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ 157.553 մլն.մ³: