AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Հոկտեմբերի 11-15 հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով:

25/10/2022

Հոկտեմբերի 11-15 հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով:

  • Ջրի ջերմաստիճանը Մեծ Սևանի հատակամերձ շերտերում դիտվել է 7.6-11.7°C, իսկ Փոքր Սևանի հատակամերձ շերտում՝ 4.1-4․8°C։
  • Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.2-8.0մգ/լ տիրույթում, հատակամերձ շերտում՝ 0.8-5.4մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում լուծված թթվածնի պարունակությունը դիտվել է 7.4-7.7մգ/լ տիրույթում,  հատակամերձ շերտում՝ 1.2-1․5մգ/լ․ մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատամերձ շերտերում՝ անբավարար։
  • Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 2-րդից 4-րդ դաս («լավ» - «անբավարար» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 5-րդ դաս («վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում ամոնիում իոնի կոնցենտրացիան գնահատվել է 1-ինից 4-րդ դաս («գերազանց» - «անբավարար» որակ), հատակամերձ շերտում՝ 4-րդ  դաս («անբավարար» որակ)։
  • Նիտրիտ իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 1-ինից 3-րդ դաս («գերազանց» - «միջակ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-րդից 5-րդ դաս («լավ» - «վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում նիտրիտ իոնի կոնցենտրացիան գնահատվել է 2-րդից 4-րդ դաս («լավ» - «անբավարար» որակ), հատակամերձ շերտում՝ 4-րդ  դաս («անբավարար» որակ)։
  • Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 1-ին դաս («գերազանց» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 1-ինից 5-րդ դաս («անբավարար» - «վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան գնահատվել է 1-ին դաս («գերազանց» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 5-րդ դաս («վատ» որակ)։