AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2

03/10/2022

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգումը։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենի հատիկը կտցել է, տեղ-տեղ՝ ծլել, նախալեռնային շրջաններում շարունակվել են նախացանքային աշխատանքները։
Աշնանացանի դաշտում հողի խոնավության պաշարներն անբավարար են ցանքի, հատիկի աճի և զարգացման համար, որի հետևանքով աշնանացան ցորենի զարգացումն ընթանում է դանդաղ։