26/09/2022
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգումը։
Հանրապետությունում կատարվել է պտղատուների, խաղողի, բանջարանոցային մշակաբույսերի և եգիպտացորենի բերքահավաք։
Լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ցանքը, տեղ-տեղ հատիկը կտցել է, նախալեռներում սկսվել են նախացանքային աշխատանքները։