AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-11

12/09/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դաշտերում և այգիներում կատարվել են հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ 
Հանրապետությունում կատարվել է պտղատուների, խաղողի, բանջարանոցային մշակաբույսերի, եգիպտացորենի բերքահավաք և խոտհունձ։ 
Լեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի նախացանքային աշխատանքները, տեղ-տեղ կատարվել է ցանք։ Դիտված տեղումները փոքր-ինչ բարելավել են ցանքի պայմանները։