AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՕԳՈՍՏՈՍԻ 22-28

29/08/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։
Հանրապետությունում կատարվել է պտղատուների, խաղողի, բանջարանոցային և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք և խոտհունձ։
Որոշ լեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի նախացանքային աշխատանքները։ 
Դիտված բարձր ջերմաստիճանների, տեղումների բացակայության և օդի ցածր հարաբերական խոնավությամբ պայմանավորված՝ դաշտերում և այգիներում կատարվել է լրացուցիչ ոռոգում։