AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հուլիսի 21-27-ը (2022թ.)

04/08/2022

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 21-24-ը և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 22-ին և 27-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 22-ին, 24-27-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 26-ին և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-24-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հուլիսի 26-ին և 27-ին։