AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հուլիսի 14-20-ը (2022թ.)

04/08/2022

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 14-ին,19-ին և 20-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 14-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 14-ին և 18-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հուլիսի 19-ին և 20-ին։