AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՀՈՒԼԻՍԻ 11- ՀՈՒԼԻՍԻ 17

18/07/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ պայմանավորված՝ մշակաբույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։             

Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են կաթնային, նախալեռներում՝ մոմային հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում ցորենի և գարու բերքահավաքը շարունակվել է։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների մասսայական բերքահավաքը, նախալեռներում՝ պտղատուների հասունացումը, խաղողի ողկույզների ձևավորումը։
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը։ Բանջարանոցային մշակաբույսերի ծաղկումը նախալեռնային շրջաններում ավարտվել է, լեռնային շրջաններում սկսվել է։