AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՀՈՒԼԻՍԻ 4- ՀՈՒԼԻՍԻ 10

11/07/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումն,  իրականացվել են  դաշտային աշխատանքներ։

Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծաղկման, նախալեռներում՝ կաթնային, տեղ-տեղ մոմային հասունացման, հովտային շրջաններում՝   լրիվ  հասունացման փուլում, կատարվել  է բերքահավաք։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների մասսայական բերքահավաքը, նախալեռներում՝ պտղատուների հասունացումը, ձևավորվել են խաղողի ողկույզները։ 
Արարատյան դաշտում սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի կանաչ հասունացումը, նախալեռներում այն ծաղկել է, լեռնային  շրջաններում  առաջացել են ծաղկաբույլերը։