AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՀՈՒՆԻՍԻ 27-ՀՈՒԼԻՍԻ 3

04/07/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումն, իրականացվել են դաշտային աշխատանքներ։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծաղկման, նախալեռներում՝ կաթնային հասունացման, հովտային շրջաններում՝ մոմային և լրիվ հասունացման փուլերում, տեղ-տեղ կատարվել է բերքահավաք։  

Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների մասսայական բերքահավաքը, նախալեռներում դիտվել է պտղատուների հասունացում, ձևավորվել են խաղողի ողկույզները։
 Բանջարանոցային մշակաբույսերն Արարատյան դաշտում գտնվել են ծաղիկների թառամման, նախալեռնային շրջաններում՝ կողային ընձյուղների, իսկ լեռնային շրջաններում՝ առաջին և երրորդ տերևների առաջացման փուլերում։