27/06/2022
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքները։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային և լրիվ հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, նախալեռներում սկսվել է պտղատուների հասունացում։
Արարատյան դաշտում բանջարանոցային մշակաբույսերը շարունակել են գտնվել ծաղկաբույլերի և ծաղիկների թառամման, նախալեռնային շրջաններում՝ կողային ընձյուղների, իսկ լեռնային շրջաններում՝ առաջին և երրորդ տերևների առաջացման փուլերում։
Լուսանկարները՝ Էդգար Մարտիրոսյանի (EM PHOTOGRAPHY)