AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՀՈՒՆԻՍԻ 13-19

22/06/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները: Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակել են գտնվել ցողունակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման փուլերում։

Եղանակային պայմանները լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում նպաստավոր չեն եղել դաշտային աշխատանքների իրականացման համար։ Ժամանակ առ ժամակակ դիտված տեղումները, առանձին շրջաններում՝ կարկուտը որոշ չափով վնաս է հասցրել մշակաբույսերին։