AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերեվութաբանության ծառայության ագրոօդերեվութաբանության բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

 •    մասնակցում է   ագրոօդերևութաբանական ցանցի տարեկան ու հեռանկարային զարգացման ծրագրերի մշակմանը․
•    անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի հետ համաձայնեցված կարգով, իր գործառույթների շրջանակներում հանձնարարականներ է տալիս բաժնի   մասնագետներին․ 
•    աջակցում է բաժնում կատարվող  ագրոօդերևութաբանական դիտարկումների արդյունքների մշակման ամենօրյա աշխատանքների և վերահսկում դրանց կատարման ընթացքը․ 
•    կատարում է տեղեկատվության ամենօրյա ստուգում․
•    մասնակցում է բոլոր տեսակի ագրոօդերևութաբանական կանխատեսումների կազմմանը․ 
•    կազմում է տասնօրյակային ագրոօդերևութաբանական տեղեկագիր․
•    կրում է պատասխանատվություն իր գործառույթների շրջանակներում   կատարված աշխատանքների ոչ պատշաճ կատարման համար․
•     կրում է պատասխանատվություն ներքին աշխատանքային կարգապահության պահպանման համար.
•     կրում է պատասխանատվություն բաժնին ամրակցված գույքի և տեխնիկայի պահպանման ու նպատակային օգտագործման համար.
•    կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ տնօրենի հրամանների,  կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

  Սահմանված պահանջներ՝

•     ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (աշխարհագրություն, ջրաօդերևութաբանություն, ագրոնոմիական)  և  առնվազն երկու տարվա  ոլորտային աշխատանքային ստաժ․
•    անթերի տիրապետում է հայերեն լեզվին, գիտի առնվազն մեկ օտար լեզու (անգլերեն/ռուսերեն).
•    ունի գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ. 
•    տիրապետում է էթիկայի կանոններին և ունի ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում.
•    ունի ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ. 
•    ունի համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու լավ իմացություն (MS Office, Internet Tools).
•    ունի մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն. 
•    ունի հնարավոր իրակիճակները գնահատելու և լավագույն լուծումներ գտնելու ունակություն։

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերեվութաբանության ծառայության ագրոօդերեվութաբանության բաժնի գլխավոր մասնագետ» ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023