AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

16/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 230000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
•  բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործա-ռույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
•    մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. 
•    կատարում է  բաժնի պետի կողմից հանձնարարված աշխատանքները.
•    իր լիազորությունների շրջանակներում՝ բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
•    համակարգում  և պահպանում է  ընթացիկ փաստաթղթերը.
•    իրականացնում է Բաժնի կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ:
•    Կրում է պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով Կազմակերպությանը պատճառված վնասի համար։

  Սահմանված պահանջներ՝

•    ունի կենսաբանություն, կամ էկոլոգիա, կամ անտառագիտություն, բարձրագույն կրթություն և առնվազն մեկ տարվա ոլորտային աշխատանքային ստաժ.
•    ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
•    անթերի տիրապետում է հայոց լեզվին.
•    ունի համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցից օգտվելու կարողություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետ»։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 3, ժամը 18:00: