AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. փետրվարի 21-27-ը (2022թ․)

28/02/2022

Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (27.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.711մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 27-ը ներառյալ՝ 12.587մլն. մ³: