AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հոկտեմբերի 25-31-ը (2021թ.)

01/11/2021

Սևանա լճի մակարդակըհոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.51մ (31.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.471 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 148.591 մլն. մ³: