AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. հոկտեմբերի 7-13-ը (2021թ.)

15/10/2021

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում` հոկտեմբերի 9-ին և 12-ին, Շենգավիթում` հոկտեմբերի 11-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` հոկտեմբերի 8-10-ը, 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 13-ին, Նոր Նորքում` հոկտեմբերի 7-ին և 9-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ հոկտեմբերի 12-ին և 13-ին: