AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի ջրի որակը հուլիս և օգոստոս ամիսներին

04/10/2021

Սևանա լճի ջրի որակը՝ գնահատված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1211-Ն որոշմամբ հաստատված նոր նորմերի համաձայն.
Հուլիսին Փոքր Սևանի ջրի որակը գնահատվել է.

  • մակերևութային շերտերում՝ «անբավարար» (4-րդ դաս)
  • հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս)

Մեծ Սևանում ջրի որակը գնահատվել է.

  • մակերևութային շերտերում՝ «միջակ» (3-րդ դաս)
  • հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս)

Օգոստոսին Փոքր Սևանի ջրի որակը գնահատվել է.

  • մակերևութային շերտերում՝ «միջակ» (3-րդ դաս)
  • հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս)

Մեծ Սևանում ջրի որակը գնահատվել է.

  • մակերևութային շերտում` «անբավարար» (4-րդ դաս)
  • հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս):

Հուլիս և օգոստոս ամիսներին Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվել է Գերմանիայի Դաշնության Կրթության և Գիտության նախարարության համաֆինանսավորմամբ իրականացվող SEVANMODE2 ծրագրի շրջանակում: