AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. սեպտեմբերի 20-26-ը (2021թ.)

27/09/2021

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.55մ (26.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 3 սմ-ով։Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.977 մլն.մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 226.485 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.288 մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 139.585 մլն.մ³: