AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. սեպտեմբերի 13-19-ը (2021թ.)

23/09/2021

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.57մ (19.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.241մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 224.508մլն. մ³:
☑️ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.960մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 138.297  մլն. մ³:




>