AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Այց «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիա

18/06/2021

Հունիսի 18-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիա այցելեցին ԵՄ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի Հարվային Կովկասի շրջակա միջավայրի ծրագրի թիմ լիդեր Քրիստիան Հենշելը, ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը և Ջրային նախաձեռնություն+ ծրագրի ազգային համակարգող Վահագն Տոնոյանը:

Նրանք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Լևոն Ազիզյանի հետ միասին տեղում ծանոթացան տեխնիկական կարողություններին, առկա խնդիրներին և քննարկեցին Սևանա լճի մոնիթորինգի բարելավման հնարավորությունները և զարգացման հեռանկարները:  Վերջիներս փաստեցին, որ Սևանա լիճը քաղցրահամ ջրի մեծ ու բացառիկ պաշար է, և լճի պահպանման խնդիրը միշտ պետք է լինի առաջին տեղում:

Նրանք հույս հայտնեցին, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ և շարունակական: