AM RU EN

Ջրամբարներ

Սևանա լճի և ջրամբարների լցվածությունը

30/04/2024

Սևանա լճի և ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.35մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.39մ, համեմատ ցածր է 4սմ-ով: 
 2024 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18սմ-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում մակարդակի բարձրացման չափը կազմել է 11սմ։ 
 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրի ծավալների գումարային մեծությունը կազմում է 542.34մլն. մ³, որը 2023 թվականի նույն օրվա մեծության՝ 380.20մլն. մ³, համեմատ 162.14մլն. մ³-ով ավելի է: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 29-ը ներառյալ կազմել է 62.553մլն. մ³, որը 33.053մլն. մ³-ով ավելի է նախորդ տարի նույն ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակից (29.500մլն. մ³):