AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 29-ից հունիսի 4-ը. (2023թ․)

05/06/2023

Սևանա լճի մակարդակը մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.48մ (04.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։ 
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 4.411մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 28.334մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով մայիսի 29-ից հունիսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.376մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 4-ը ներառյալ՝ 63.880մլն. մ³: