AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 15-21-ը. (2023թ․)

22/05/2023

Սևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.45մ (21.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։ 
Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.868մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 13.682մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.234մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 48.797մլն. մ³: