AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՄԱՅԻՍԻ 8-14-ը

15/05/2023

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է հասկակալման փուլում, բանջարանոցային մշակաբույսերի մոտ առաջացել են կողային ընձյուղները, կատարվել են ձմերուկի տնկման աշխատանքներ։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտղի ձևավորումը, առաջացել են կաղամբի և ճակնդեղի ծիլերը։ Լեռնային շրջաններում առաջացել են հնդավորների ծաղկաբույլերը, տեղ-տեղ՝ ծաղկել են։