AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 17-23-ը. (2023թ․)

25/04/2023

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.37մ (23.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.585մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 23-ը ներառյալ՝ 24.233մլն. մ³: