http://meteomonitoring.am/images/emic_am.gif

AM RU EN

ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2021թ.)

     2021 թվականի սեպտեմբեր  ամսվա  կլիմայական բնութագիրը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15⁰C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13⁰C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40⁰C, նախալեռնային շրջաններում՝ 33...38⁰C, լեռնային շրջաններում՝ 30...31⁰C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23⁰C է, երկրորդում՝ 20⁰C և երրորդում՝ 18...19⁰C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի  հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է  եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ:  Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):  
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների  կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

Եղանակի կանխատեսում 2021թ. սեպտեմբեր ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34...+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9...+11 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` 0...-2, առավելագույնը` +38...+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև  +25...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -4...-6, առավելագույնը` +33...+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 25-35մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2...+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -3...-5, առավելագույնը` +32...+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման` 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30...+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1...+3, առավելագույնը` +34...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  ( նորման` 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21...+22, լեռնային շրջաններում` +13...+14 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +34...+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10...+12 աստիճան, լեռնային շրջաններում` +3...+5 աստիճան (դիտված  պատմական  նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1...+3, լեռնային շրջաններում՝ -3...-5 աստիճան, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36...+38, լեռնային շրջաններում՝ +28...+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +19...+21, նախալեռնային շրջաններում` +14․․.+15 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +33...+36, նախալեռնային շրջաններում՝ +26...+29 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +8...+12, նախալեռնային շրջաններում` +4...+6 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0...+2, նախալեռնային շրջաններում՝ -2...-4 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +38...+40, նախալեռնային շրջաններում՝ +34...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):                                                               :  

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև  +34...+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+12 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1...+3, առավելագույնը` +38...+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 9մմ):