AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08 -13.02.2025թ.)

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8  աստիճանով։