AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.09-02.10.2024թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      33.3°C (2002թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              2.6°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      18.1°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին