AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.07-27.07.2024թ.)


Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-ին, 23-27-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքի հուլիսի 23-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      38.0°C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.1°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.5°C