AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04.07-09.07.2024թ.)


Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 5-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      39.5°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          11.1°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     23.9°C