AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14.04-19.04.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`  
Ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում`  
           Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին  աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։