AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10.04-15.04.2024թ.)

Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավաարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     25.8°C (1975թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -5.0°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     11.7°C