AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.04-08.04.2024թ.)

Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-6-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 6-7-ին առանձին վայերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 6-8-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     26.0°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.9°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     9.7°C