AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.03-05.04.2024թ.)

Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։