AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21.03-26.03.2024թ.)

Պայմանական նշաններ


Երևան քաղաքում՝

Մարտի 21-ին, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի և 26-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     21.4°C (1979թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.1°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     6.8°C