AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.03-24.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Ուշադրություն
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը 20-ի գիշերը նաև մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     20.4°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -10.5°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     6.4°C