AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13.03-18.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`

Մարտի 13-ի ցերեկը, 14-ի և 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Մարտի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 14-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     18.6°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -9.4°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    5.5°C