AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12.03-17.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`

Մարտի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 13-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     19.3°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -9.3°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    5.4°C