AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03-08.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`

   Մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

   Մարտի 3-ի ցերեկը, 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5  աստիճանով։