AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01.03-06.03.2024թ.)

Պայմանական նշաններ

Երևան քաղաքում`

Մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 2-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     20.6°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -17.9C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    3.0°C